Օքսլեյդ-Չեմբերլենը 40 մլն ֆունտի դիմաց կտեղափոխվի «Լիվերպուլ»
«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը շուտով կհամալրի «Լիվերպուլի» շարքերը:
Երկու ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ, որը կկազմի 40 միլիոն ֆունտ:
24-ամյա կիսապաշտպանը այժմ Անգլիայի հավաքականի ենթակայության տակ է ու շուտով բուժզննում կանցնի:
Ուշագրավ է, որ Օքսլեյդ-Չեմբերլենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ՝ շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձով, մինչդեռ «Լիվերպուլ» տեղափոխվելու դեպքում համաձայնվել է վաստակել շաբաթական 120 հազար ֆունտ: