10796 դիտում
18:28 23-12-2016
Հայտնի է Արամ Սարգսյանի, Սասուն Միաքայելյանի և Էդմոն Մարուքյանի ստեղծած դաշինքի անվանումը. այն կոչվելու է «Ելք»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների լիդերները հայտարարելու են դաշինքի անվանումը:
Այն կոչվելու է «Ելք»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/12/103857/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 12-ին, «Radisson Blu» հյուրանոցում «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին, որի տեքստը ներկայացնում ենք ստորեւ:
Հուշագիր Համատեղ քաղաքական գործունեության «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ - հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, - գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը, - ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, - ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝
ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով:
բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով:
գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:
դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։
ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը: Էդմոն Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ Արամ Սարգսյան «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ Սասուն Միքայելյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ»։
Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց.
«Մեր խնդիրը հենց սկզբից եղել է այն, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր մոտեցումները միմյանց մոտենան, ոչ թե հեռանան: Այդ ամենը արձանագրված է հուշագրում: Կարող ենք արձանագրել, որ մեր ուժերի մեջ կա համաձայնություն այն մասին, որ մեր համագործակցությունը «մետության» ու «հակայության» որևէ դրսևորում չի ունենալու: Մեր ելակետը ՀՀ շահերի գերակայության սկզբունքն է, Հայաստանն ու նրա շահերը, սա է հենակետը, որի վրա կանգնած ենք»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
21084 դիտում
20:12 24-03-2017
Տավուշի մարզում բախվել են «Ելք» դաշինքը գլխավորող էդմոն Մարուքյանի ծառայողական Toyota-ն և ГАЗель-ը
6362 դիտում
15:00 17-03-2018
Այ սա եմ ուզում. Արամ Սարգսյանը հրապարակել է իր, Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի լուսանկարը