211652_close_icon
views-count3112 դիտում article-date 20:35 23-12-2016

Կոտայքի մարզային գրադարանի վերանորոգված ընթերցասրահում բեմադրվել է «Կապույտ թռչուն» հեքիաթը. ծրագիրը կշարունակվի 2017 թվականին

Երեխաների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու, նրանց առօրյան տոն դարձնելու, ինչպես նաև գրադարանում նոր միջավայր ձևավորելու նպատակով` 2016 թվականին Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության արդյունքում` Կոտայքի մարզային գրադարանում մասնակի վերանորոգվել է ընթերցասրահը, ստեղծվել է բեմական հատված, ձեռք են բերվել դեկորացիաներ և տիկնիկներ: Նշենք, որ փոքրիկ հանդիսատեսի համար գրավիչ ու հետաքրքիր հեքիաթի այդ հերոսներն ու դեկորացիաները ձեռքի աշխատանքներ են: 2016 թվականի դեկտեմբերի 15-ից գրադարանի աշխատակիցների ուժերով մեկնարկել են բելգիացի գրող Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչուն» հեքիաթ-պիեսի ներկայացումները: Այն արդեն հասցրել են դիտել Հրազդան քաղաքի և շրջակա գյուղերի դպրոցականներն ու մանկապարտեզների սաները: Առաջիկայում նախատեսվում է բեմադրել նաև Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատու» հեքիաթը: Ծրագիրը կշարունակվի 2017 թվականին:

Նմանատիպ նյութեր