211652_close_icon
views-count2337 դիտում article-date 14:52 31-01-2017

Երևանում վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին

2013 թվականից Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում նախատեսվում են նաև բազմաբնակարան շենքերի վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 57 բազմաբնակարան շենքերում նորոգվել է 138 վթարային շքապատշգամբ: Գործընթացը կշարունակվի նաև 2017 թվականին: Ըստ այդմ, նախատեսվում է 68 շենքերում նորոգել 150 շքապատշգամբ: Դրանք համարվում են բաժնային սեփականություն, հետևաբար, ըստ էության, պետք է նորոգվեն բնակիչների կողմից ու միջոցներով, սակայն հաշվի առնելով գործի ծախսատարությունը և քաղաքացիների անհավասար հնարավորությունները` Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով բնակիչների խնդրանք-դիմումներին, Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքային բյուջեից ամեն տարի միջոցներ է հատկացնում ծրագրի փուլային իրագործման համար: Տարեկան ծրագրում ներառվում են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ էր ինչպես շինարարության, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման տեսակետից: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր