211652_close_icon
views-count4152 դիտում article-date 11:02 24-12-2016

Ի՞նչ կարժենա Ամանորի գիշերը Ձմեռ Պապի և Ձյունանուշի հետ անցկացնելու հաճույքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նորաձև է դարձել հայկական ընտանիքներում Ամանորի գիշերն անցկացնել Ձմեռ Պապի և Ձյունանուշի ընկերակցությամբ։ Սակայն պարզվում է, որ դա բավականին «թանկարժեք հաճույք» է, որը իրականացնում են թե՛ տարբեր կազմակերպություններ, թե՛ անհատներ։ «Ժողովուրդ»-ը զանգահարեց մի քանի կազմակերպություններ՝ ծառայության գներին ծանոթանալու համար։ Այսպես՝ մանկական շոու-ծրագրերի կազմակերպման ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար պատվիրատուն դեկտեմբերի 31-ին՝ երեկոյան ժամը 23:00-ին, պետք է վճարի 20.000 դրամ, ժամը 23։30–ին՝30.0Օ0, իսկ ահա կեսգիշերին՝ 24:00-ին, ծառայության գինը կազմելու է 40.000 դրամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր