211652_close_icon
views-count52567 դիտում article-date 13:55 04-01-2018

Ձյունանուշի գողություն Երևանում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Հալաբյան փողոցի 35 հասցեի մոտ՝ խաղալիքների խանութի դիմացից, գողացել են «ձյունանուշ» խաղալիքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Շինարարների փողոցի բնակիչ՝ 57-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «ձյունանուշ» խաղալիքի գողության մասին ոստիկաններին ահազանգել է խանութի տնօրեն՝ 66-ամյա Բարսեղ Լուսպարոնյանը, ով, սակայն, խանութ այցելած ոստիկաններին կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալուց։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր