211652_close_icon

Կին բժիշկների մոտ հիվանդներն ավելի հաճախ են փրկվում, քան տղամարդ բժիշկների մոտ. հետազոտություն

views-count3271 դիտում article-date 16:49 24-12-2016
Ամերիկացի գիտնականները երկար տարիների հետազոտություններից հետո եկել են այն եզրակացության, որ կին բժիշկների մոտ հիվանդ հաճախորդների մահացության ավելի քիչ դեպքեր են գրանցվում, քան տղամարդ բժիշկների մոտ, հաղորդում է mignews.ru-ն։ Գիտնականներն ուսումնասիրել են ամերիկյան մի շարք բուժհաստատությունների վիճակագրական տվյալները։ Վերլուծվել են 1.5 մլն հիվանդների՝ առաջին և կրկնակի անգամ վերակենդանացման բաժանմունքներում հայտնվելու տվյալներ։ Մոնիթորինգը սկսվել է 2011 թ-ին և ավարտվել 2014 թ-ին։ Պարզվել է, որ բոլոր այդ հիվանդների բուժմամբ զբաղվել է 58.000 բժիշկ։ Նրանց 1/3 մասը կանայք են եղել։ Պարզվել է նաև, որ կին բժիշկների հիվանդների մահացության դեպքերը ավելի քիչ են եղել, քան տղամարդ բժիշկների հիվանդների մահացության դեպքերը՝ 11.07 %-11.49% հարաբերությամբ։ Ինչպես նաև, կին բժիշկների մոտ բուժվածները երկրորդ անգամ ավելի քիչ են հայտնվել հիվանդանոցում, քան տղամաևդ բժիշկների մոտ բուժվածները (15.02%-ն ընդդեմ 15.57%-ի): Պատճառը գիտնականները չեն հայտնել առայժմ։

Նմանատիպ նյութեր