Պոլիկլինիկայում պետպատվերի ուղեգրեր չկան. հաշմանդամ հիվանդներն ահազանգում են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներից ահազանգել են «ՀԺ»-ի խմբագություն՝ նշելով, որ պոլիկլինիկաներում չկան պետպատվերով բուժման ուղեգրի ձևաթղթեր, և իրենք ստիպված են անորոշ ժամանակով սպասել, մինչև որ հնարավորություն ստանան անհրաժեշտ բուժօգնության համար հիվանդանոց դիմելու:
Ավելի ուշ տեղեկացանք, որ խնդիրն առկա է նաև Տավուշի մարզում, և մարդիկ, չնայած իրավունք ունեն բուժվել պետպատվերով ու անվճար, ստիպված դիմում են վճարովի բժշկական օգնություն ստանալու համար:
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից նշեցին, որ խնդիրը տեխնիակական է և կապված է տարեսկիզբ լինելու հետ: Հավաստիացրին, սակայն, որ դա չի նշանակում, թե արդեն երկու ամիս պոլիկլինիկաները պետպատվերով բուժօգնության ուղեգիր չեն ունեցել, և երկու ամիս հիվանդները սպասում են:
Նախարարությունից մանրամասնեցին, որ ամեն տարի համաձայն «Գնումների մասին» օրենքի, իրականացվում է ուղեգրերի տպման գործընթաց: Մարզերում նախորդ տարվանից ունեցած ձևաթղթերը վերջացել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]