211652_close_icon
views-count6763 դիտում article-date 21:10 27-12-2016

Ժերար Դեպարդիեն, ով հայտնի է գինու նկատմամբ իր հակումով, խոստովանում է, որ օրական օգտագործում է մոտ 14 շիշ ալկոհոլ

Ժերար Դեպարդիեի դերասանական կարիերայի կայացման գործում կարևոր փուլ հանդիսացավ «Վալս պարողները» ֆիլմում մասնակցությունը։ Չնայած կինոնկարի սկանդալայնիությանը և անպատվությանը, 1974 թվականին Ֆրանսիայում այն դիտվել է ավելի քան հինգ ու կես միլիոն հանդիսատես, որի շնորհիվ ֆիլմը երրորդ հորիզոնականն է զբաղեցնում հավաքված գումարով։ Հետագայում այդ կինոնկարը քննադատների կողմից համարվում է 1970-ական թվականների առանցքային ստեղծագործություն։ Ֆիլմից հետո Դեպարդիեն դառնում է պահանջվող դերասան և շարունակում է համագործակցությունը ռեժիսոր Բերտրան Բլիեի հետ։ Նրանք միասին նկարահանում են նաև «Սառն ակրատ», «Գիշերային զգեստ» և այլ ֆիլմեր։ Մասնակցել է Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերայի ձայնագրմանը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ 2003 թվականի հոկտեմբերի 3-ին որպես բնորդ է հանդիսացել ռուս նկարիչ Գեորգի Շիշկինի համար և մասնակցել է Փարիզում նրա ցուցահանդեսի բացմանը։

Նմանատիպ նյութեր