211652_close_icon
views-count2632 դիտում article-date 08:40 15-05-2014

Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ն ալկոհոլ չի օգտագործում․ 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է․ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ն ալկոհոլ չի օգտագործում: Եվրոպայի և ԱՊՀ 51 երկրների շարքում «օյաղների» թվով մենք 16-րդ տեղում ենք: Առաջին տեղում տաջիկներն են. ալկոհոլ չի օգտագործում 90.7%-ը: Փոխարենը՝ ալկոհոլ օգտագործող տաջիկներն այնքան շատ են խմում, որ մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի քանակով տարածաշրջանում առաջինն են (տարեկան ավելի քան 30 բացարձակ լիտր սպիրտ): Հայերս, որքան էլ զարմանալի լինի, խմելու առումով տարածաշրջանում ետնապահ ենք: Հայաստանում, ըստ զեկույցի, յուրաքանչյուր մարդուն բաժին ընկնող ալկոհոլի միջին սպառումը կազմում է տարեկան 5.3 բացարձակ լիտր: Իսկ եթե հաշվարկից հանում ենք չխմողներին, ապա ալկոհոլ օգտագործող մարդիկ միջինը խմում են տարեկան 8.3 լիտր: Ավելացնենք նաև, որ Հայաստանում նախընտրում են թունդ ալկոհոլային խմիչքները: Գինին կազմում է սպառված ալկոհոլի 5%-ը, գարեջուրը՝ 10%-ը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր