28034 դիտում
00:35 27-12-2016
Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանի գոլն արտակարգ էր, այն կարող էր մտնել «Յունայթեդի» պատմության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/26/105107/]հաղթանակն[/url] ընդդեմ «Սանդերլենդի» (3:1) և ընդգծել Հենրիխ Մխիթարյանի գոլը:
«Առաջին խաղակեսում մենք այնքան էլ ինտենսիվ չէինք խաղում և վատ էինք իրացնում մեր պահերը: Կարծում եմ, առաջին գոլի ժամանակ մեր բախտը մի փոքր բերեց:
Ընդմիջումից հետո թիմն ավելի ուժեղ խաղաց, թեպետ երկրորդ գոլը ուշ եղավ: Մենք ամեն ինչ արեցինք, որ խաղը արդյունքը շուտ լինի:
Մխիթարյանի գոլը արտակարգ էր: Ափսոս միայն, որ այն միայն երրորդն էր և այդ գոլը հաղթական չեղավ, հակառակ դեպքում կմտներ «Յունայթեդի» պատմության մեջ:
Բայց դա լավ էր Հենրիխի համար, որ հիանալի խաղաց: Նա վնասվածք ուներ, որը դանդաղեցնում էր նրա առաջընթացը, սակայն այժմ նա վերադարձավ և գերազանց 35 րոպե անցկացրեց: Նա կարող է այն մակարդակին հասնել, որը նրանից սպասում ենք:
«Յունայթեդը» վերջին 4 խաղում 12 միավոր վաստակեց և դա հենց այն էր, ինչ մեզ պետք էր: Այժմ մենք պետք է կայունությունը պահենք», ասել է Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22089 դիտում
22:02 29-01-2017
Անգլիայի Գավաթ. Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլն ու «Մանչեսթեր Յունայթեդի» ջախջախիչ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26519 դիտում
18:51 21-12-2017
Ժոզե Մոուրինյո. Իմ խաղացողներից ոմանք չէին ցանկանում գրասենյակ մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7738 դիտում
22:36 31-07-2017
Ժոզե Մոուրինյո. Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մոուրինյոյի խաղացողն է
Այս բաժնից
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում