211652_close_icon
views-count7966 դիտում article-date 11:12 27-12-2016

Սև ծովում հայտնաբերվել է կործանված ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի «սև արկղերից» մեկը

Փրկարարները Սև ծովում հայտնաբերել են կործանված Ty-154 օդանավի «սև արկղերից» մեկը։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրին։ Կայքի փոխանցմամբ առաջիկայում այն վեր կհանվի ծով հատակից։ Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ օդանավի անկման շրջանում հայտնաբերվել է զոհվածներից 3-ի դիերը, ինչպես նաև մեծ թվով մարմնի մասեր։ Նշենք, որ ավելի վաղ Սոչիում օդանավի վթարի ականատեսներից մեկը՝ ԱԴԾ առափնյա պահպանության աշխատակից, ցուցմունք էր տվել, որոնցում նշել էր ջրի վրա օդանավի տարօրինակ վայրէջքի մասին։ Հիշեցնենք, որ Ty-154-ը օդ էր բարձրացել Ադլերի օդանավակայանից և ուղղություն վերցրել դեպի Սիրիայի Լաթաքիա շրջան, սակայն վթարվել էր։ Զոհվել էին օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։

Նմանատիպ նյութեր