211652_close_icon
views-count2617 դիտում article-date 10:46 27-12-2016

Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ 2017-ի ընտրություններից հետո սեփական կուսակցություն կհիմնի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից վերջերս հեռացած Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո սեփական կուսակցություն կհիմնի։ Մինչ այդ, ասում է, ժամանակ կա, և ինքը կարող է հանգիստ կշռադատել անելիքները միաժամանակ հետևելով քաղաքական դաշտի զարգացումներին։ Մեզ հետ զրույցում նա բացառեց, որ նոր կուսակցությունը կբացվի մինչև 2017-ի ապրիլ։ «Եթե հնարավորություն ունենայի ես ինքս կստեղծեի հասարակական-կուսակցական միավորում, որը կարճ կանվանեի «Քաղաքակրթություն»։ Անուշ Սեդրակյանի համոզմամբ Հայաստանի կուսակցաշինության համակարգն այժմ շատ հեռու է կատարյալ լինելուց և թերի շատ կողմեր ունի։ «Ինձ թվում է՝ կուսակցաշինության համակարգը պետք է ստեղծվի գաղափարական ամուր հիմքի վրա։ Իշխանափոխությունն ու իշխանությանը դեմ լինելը հասարակության ընդհանուր մտայնությունն է։ Ես սա չեմ համարում ամուր գաղափարական հիմք։ Ես չեմ տեսնում պետության տիպի ուրվագծումը, այն է ինչ տիպի պետություն են մարդիկ ակնկալում սոցիալական, կիսաավտորիտար, թե ռազմականացված՝ հաշվի առնելով մեր ծանր վիճակը»,- նկատեց նախկին կուսակցական գործիչը միաժամանակ հավելելով միակ կուսակցությանը, որին ինքը կանդամակցի, կլինի հստակ սոցիալական և գաղափարական հիմքով ստեղծված որևէ կուսակցություն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր