211652_close_icon
views-count17730 դիտում article-date 16:48 27-12-2016

Մայրաքաղաքի թիվ 17 մանկապարտեզում մանուկներին այցի էր եկել Ձմեռ պապը, ով տեսնելով հանդեսը՝ հայտարարեց. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Երևան քաղաքի թիվ 17 մանկապարտեզում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում՝ նվիրված գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը մասնակցող երեխաներից յուրաքանչյուրը իր հանելուկով, արտասանությամբ, երգ ու պարով գեղեցկացրեց այն: Իսկ երեխաների ամենասպասված հյուրը՝ Ձմեռ պապը, երեխաներին ցանկանալով լավն ու բարին՝ նրանց օրն էլ ավելի հետաքրքիր դարձրեց և տոնական: Իսկ վերջում երեխաներին բաժանվեցին քաղցրավենիքներով լի ամանորյա տոպրակներ: Ձմեռ պապը, տեսնելով երեխաների հանդեսն ու անկեղծությունը, ասում էին, որ այս խելակորույս աշխարհին պակասում է միայն մանկան մաքրությունը։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 311+
311+

Նմանատիպ նյութեր