211652_close_icon

Ոչ թե ՀԱՊԿ-ի որոշումներն են ընդունվում, այլ Պուտինի. Աղասի Ենոքյան. «Առավոտ»

views-count3331 դիտում article-date 10:35 28-12-2016
«Առավոտ» թերթը գրում է. ««Հայաստանի հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանամ են»,– Aravot.am–ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգման փաստից այսպիսի հետևություն արեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը։ Հիշեցնենք, որ 2015-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն երրորդ անգամ է հետաձգվում։ Պարոն Ենոքյանը վրդովվելով նշեց. «ՀՀ-ն ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ում ոչ թե ինքն է որոշում ընդունող, այլ իր հանդեպ որոշում ընդունող են»։ Մեր այն դիտարկմանը՝ այն, որ այս հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս, վկայում է այն մասին, որ կառույցին անդամակցող երկրները շահերի բախում ունեն, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Կառույցը ռազմաքաղաքական է, և որոշումներն ընդունվում ու պարտադրվում են ՀՀ զինված ուժերին, միացյալ զորախումբը, ՀԱՊԿ միասնական համակարգը և բազմաթիվ այլ որոշումներ մատուցվում են Հայաստանում։ ՀՀ-ն այդտեղ լուրջ խոսք չունի ասելու։ ՀՀ-ն որոշումներ ընդունելու քիչ մեխանիզմներ ունի»։ Ըստ Աղասի Ենոքյանի՝ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև ՀՀ-ի հերթն անցնի, լինի այլ պետության հերթը, կամ այնքան ժամանակ, մինչև որոշումներն ընդունելու մեխանիզմները փոխվեն, և ակնհայտ դառնա, որ ոչ թե ՀԱՊԿ-ի ընդհանուր որոշումներ են ընդունվում, այլ Պուտինի»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր