28731 դիտում
12:43 31-12-2016
Լոռու մարզում 22-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով հայտնվել է ձորում. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 22-ամյա Գեղամ Վարդանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 23 ՏՕ 400 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Վարդանայնը և ուղևորներ, 33-ամյա Արա Վարդանյանը, 36-ամյա Վաղթանգ Ղուկասյանը, 37-ամյա Վահե Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:
Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ հետո քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանով՝ քարշակի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է նշված վաշտի հետաքննիչ Համբարյանին, ով ժամանել է դեպքի վայր և տեղում նութեր նախապատրաստել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+