58063 դիտում
00:13 01-01-2017
Լավագույն տղերքը հեռանում են. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին հակառակորդի դիվերսիայի հետևանքով հերոսի մահով ընկած առյուծ զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայրենիքի պաշտպանությանը նահատակված զինվորին՝ շարքային Էդգար Գրիգորի Նարայանին, վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, տասնյակ քաղաքացիներ:
Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:
Երկրային կյանքի իր հանգրվանը Էդգարը լքեց պատվո պահակախմբի ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ:
Զինվորի աճյունը ամփոփվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Էդգարի հրամանատարը ներկայացրեց հերոսի անցած ուղին և ասաց, որ հերոսին հետմահու ներկայացրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/29/105327/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 29-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել էին ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ էր շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել էր կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
Նմանատիպ նյութեր
22561 դիտում
17:53 08-02-2015
Լավագույն տղերքը հեռանում են. Ջերմուկ քաղաքում վերջին հրաժեշտը տվեցին 25-ամյա Շեքսպիր Հակոբյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
31431 դիտում
23:06 02-05-2016
Լավագույն տղերքը հեռանում են. Տավուշի մարզի Զորական գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ