211652_close_icon
views-count31434 դիտում article-date 23:06 02-05-2016

Լավագույն տղերքը հեռանում են. Տավուշի մարզի Զորական գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 2-ին, Տավուշի մարզի Զորական գյուղում կայացավ Լեռնային Ղարաբաղում զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանի հուղարկավորությունը: Նա շուրջ մեկ տարի էր ծառայել բանակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, հոգևորականներ, բարձրաստճան զինվորականներ, դպրոցի աշակերտներ, տեղի և հարևան գյուղերի մեծ թվով բնակիչներ: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը հայտնեց, որ Գարիկը ավագ եղբայր ունի, քույրը 21 տարի առաջ բուտուլիզմից մահացել է: Գյուղապետն ասաց, որ կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը զոհվել է, երբ վերականգնել է դիրքերի միջեւ հեռախոսային կապը, նա օգնել է վիրավոր ծառայակից ընկերոջը: Բակո Սահակյանի հրամանով զոհված զինվորը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով, որը հանձնեց Լեռնային Ղարաբաղից ժամանած Գարիկի զորամասի փոխհրամանատարը: Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն մեր անդորրը պահած, թշնամու կողմից զոհված զինվորի ընտանիքին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+

Նմանատիպ նյութեր