211652_close_icon
views-count13463 դիտում article-date 16:48 02-01-2017

Հարձակում՝ Իրաքի շիաների սրբատեղիներից մեկի վրա, կան զոհեր և վիրավորներ

Իրաքի Նաջիֆ քաղաքում, որը համարվում է շիաների սրբատեղի, հունվարի 1-ին հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ ռադիոկայանի՝ վիրավորների թիվը գերազանցում է 2 տասնյակը։ Ականատեսների վկայությամբ՝ 2 ահաբեկիչներ անցակետի մոտ կրակ են բացել հրազեններից, ինչից հետո գործի են դրել մահապարտի գոտին։ Զոհվածների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են։ Ռադիոկայանը նշել է, որ հարձակումը իրականացվել է Մոսուլի հերթական գրոհի ֆոնին, որը ձեռնարկել է իրաքյան բանակը։ Վերջին տվյալներով՝ ներկա պահին Մոսուլի տարածքի մոտ 60 տոկոսից դուրս են շպրտվել ԻՊ ահաբեկիչները։

Նմանատիպ նյութեր