211652_close_icon

Դուրս արի Իրաքի տարածքներից. Իրաքի շիաների առաջնորդն Էրդողանին

views-count7255 դիտում article-date 20:18 13-10-2016
Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ Մուքթեդա Էս Սադրը, քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ թայիփ Էրդողանին, հայտարարել է, որ Էրդողանը Իրաքի մահմեդականներին պաշտպանելու փոխարեն նախ և առաջ պետք է իր իսկ երկրում մահմեդականներին արդարացի կերպով վերաբերվի: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը: «Քանի դեռ մենք ինքներս քեզ չենք վտարել, քո պատիվը պահելով դուրս արի Իրաքի տարածքներից: Իրաքի մահմեդականներին պաշտպանելու փոխարեն, քո երկրի մահմեդականներին արդարացի վերաբերվիր: Իրաք մտնելու հարցում եթե անգամ միջազգային պայմանագրեր ունենաս՝ դա մեզ չի հետաքրքրում: Քեզ խորհուրդ ենք տալիս երկիրդ ազատության և ժողովրդավարության չափանիշներին համապատասխան վիճակի բերել»,- հայտարարել է Մուքթեդա Էս Սադրը: Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ քաղաքում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում: Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը:

Նմանատիպ նյութեր