211652_close_icon
views-count13588 դիտում article-date 17:28 05-01-2017

Հունաստանում ձերբակալել են հայտնի կին ահաբեկիչ Պոլա Ռուպային

Հունաստանի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են հայտնի ահաբեկիչ Պոլա (Պանայոտա) Ռուպային, հաղորդում է gazeta.ru-ն։ Վերջինիս մեղադրանքներ էին առաջարվել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ 2007 թվականին Աթենքում ԱՄն դեսպանատունը գնդակոծելու համար։ 48-ամյա Ռուպան ձերբակալվել է Աթենքում, երեկ առավոտյան։ Նրա հետ եղել է 25-ամյա մի կին, ում ևս իրավապահները ձերբակալել են։ Պանայոտա Ռուպան իր ամուսնու՝ ահաբեկիչ Նիկոս Մազիոտիսի հետ գլխավորել էր հունական ձախ ծայրահեղական «Հեղափոխական պայքար» խմբավորումը։ Խմբավորումը ստանձնել էր 2007 թվականին ամերիկյան դեսպանատան գնդակոծումը, որի ժամանակ ականներից մեկն ընկել էր դեսպանատան զուգարանի վրա։ Եվ ԱՄՆ-ն, և Հունաստանը ամուսիններին ներառել էին հատուկ վտանգավոր հանցագործների ցուցակում և հետախուզում հայտարարել վերջիններիս նկատմամբ։ Նրանց գտնվելու վայրի տեղեկության համար հունական իշխանությունները խոստացել էին 1 մլն եվրո։ 2014 թ-ին Մազիոտիսը ձերբակալվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ 2016 թվականին կինը փորձել էր ուղղաթիռով փախցնել ամուսնուն բանտից, սակայն օդաչուն հրաժարվել էր կատարել նրա հրահանգը։

Նմանատիպ նյութեր