211652_close_icon
views-count2668 դիտում article-date 19:06 21-08-2020

Հունաստանում ձերբակալել են «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանին

Այսօր առավոտյան հունական ոստիկանությունը ձերբակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերին, հայտնում է Armsport.am-ը: Ֆուտբոլիստին ձերբակալել են իշխանության ներկայացուցիչների նկատմամբ անհնազանդություն ցուցաբերելու համար. օրինապահ մարմինները փորձել են հարթել մարզիկի ու անգլիացի զբոսաշրջիկների միջև բարի մոտ ծագած կոնֆլիկտը, բայց նրանք հրաժարվել են հետևել ուժային մարմինների ցուցումներին: Արդյունքում, միջադեպի բոլոր մասնակիցները, այդ թվում և Մագուայերը, հայտնվել են ոստիկանության բաժանմունքում: ՄՅՈՒ-ում տեղյակ են թիմի ավագի ձերբակալումից: Ակումբում հայտնել են, որ խաղացողը համագործակցում է Հունաստանի իշխանությունների հետ:

Նմանատիպ նյութեր