Ֆլորիդայի օդանավակայանը երեկվա ողբերգական միջադեպից հետո վերսկսել է աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո Ֆլորիդայի Ֆորթ-Լոդերդեյլ օդանավակայանից սկսել են թռիչքներ իրականացվել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է օդանավակայանի տնօրինությունը։
Հայտարարությունը տեղադրված է օդանավակայանի Twitter-ի էջում. «Ընդհանուր նշանակության բեռնատար փոխադրումները և չվերթները (մասնավոր փոքր և ծառայողական ինքնաթիռները) այսօր կեսգիերին կրկին կսկսեն թռիչքներ իրականացնել»։
Հիշեցնենք, որ նախօրեին բեռների հանձնման կետում կրակոցների հետևանքով 5 մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպից հետո վնասվածքներ են ստացել ևս 37 հոգի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցներն արձակել է լատինաամերիկյան ծագումով Էստեբան Սանյատոն։ Վերջինս ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։