211652_close_icon
views-count928 դիտում article-date 14:35 04-06-2022

Երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում. ԱՆ

Ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ: Մյուս տուժածները դուրս են գրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների օրակարգով հրավիրած արտահերթը նիստը չի կայացել նաև ժամը 20։00-ին` քվորում չլինելու պատճառով:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները նախ 2 ժամ շրջափակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը, ապա երթով շարժվել են դեպի կառավարական ամառանոց: Դեմիճյան-Պռոշյան խաչմերուկում հրմշտոց և բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:

Նմանատիպ նյութեր