13560 դիտում
11:30 08-01-2017
Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Վահե Հակոբյանը
Ս.թ. հունվարի 3-ին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 17-ը : ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարում էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ.Թադևոսյանը:
Օրակարգում` Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր
Ռ. Թադևոսյանը ներկաներին տեղեկացրեց որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Առաջարկվեց ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:
Ներկաները հաստատեցին Վ. Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ միաձայն ընտրվեց Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում:
Նմանատիպ նյութեր
1130 դիտում
13:35 04-01-2023
ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Սամվել Եղիազարյանը
Այս բաժնից
4369 դիտում
09:36 28-10-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
655 դիտում
23:25 27-10-2024
Սիրիայում ՀՀ դեսպանին շնորհվել է բարձրագույն դասի Պատվո շքանշան
817 դիտում
22:06 27-10-2024
«Անկախ դիտորդի» նախնական հաղորդագրությունը՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին