2571 դիտում
18:50 10-01-2017
Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերն օպերատիվ լուծում են ստացել. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին ու քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին՝ տոնական ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունն ու համապատասխան հսկողությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին օպերատիվ արձագանքելու համար:
Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված զեկուցվել է, որ տոնական օրերին գրանցված բոլոր դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ նախորդ տարի գույքագրված 235 լքյալ կրպակներից արդեն ապամոնտաժվել են 123-ը: Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաև ընթացիկ տարում:
Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 22 վարչական արձանագրություն: Քաղաքապետը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել խստացված վերահսկողությունը:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ տոնական օրերին հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ սահմանվել է խիստ հսկողություն: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող հսկողության շրջանակում էլ կազմվել է 11 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը կանխելու և մայթերում ու կամարանցումներում մեքենաների կայանումը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել խստացված հսկողությունը:
Անդրադառնալով մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ սահմանված հսկողությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է շարունակել հսկողությունը մինչև հունվարի 13-ը, այնուհետ կազմակերպել դրանց ապամոնտաժումն ու պատշաճ պահեստավորումը:
Աշխատակազմի արտաքին կապերի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և հաստատման ներկայացնել Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև 2017թ. համագործակցության ծրագիրը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներին, ըստ համակարգման ոլորտների, հանրությանը ներկայացնել 2016թ. քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի հաշվետվությունը, ինչպես նաև 2017թ. նախատեսված ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
3202 դիտում
19:28 09-01-2018
Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը ստացել են օպերատիվ լուծում. Երևանի քաղաքապետարան
2563 դիտում
13:13 13-11-2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունում գործող «Թեժ գծով» բարձրացված բոլոր խնդիրները համապատասխան լուծում են ստացել
1700 դիտում
14:51 22-04-2014
Հովիկ Աբրահամյանը պատրաստակամ է խնդիրները լուծել և բարձրացված հարցերին լիարժեք լուծում տալ. Արծվիկ Մինասյան
Այս բաժնից
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1030 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
949 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր