1700 դիտում
14:51 22-04-2014
Հովիկ Աբրահամյանը պատրաստակամ է խնդիրները լուծել և բարձրացված հարցերին լիարժեք լուծում տալ. Արծվիկ Մինասյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ այսօր՝ ապրիլի 22-ին, «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ քննարկմանը հրավեր ստացած 6 ուժերից մասնակցել են 5-ը, քանի որ ՀԱԿ-ը չի եկել:
Ավելի ուշ ՀՅԴ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը իր մոտեցումներն է ներկայացրել, որը հրապարակել է նաեւ «Դեմ եմ» շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Քաղաքական ուժերն էլ ներկայացրեցին իրենց տեսակետները: Առաջիկա երկու օրերին կլինի կառավարության պատրաստած օրենքի նախագիծը, որից հետո ավելի հստակ կարող ենք արտահայտվել»,- նշեց Արծվիկ Մինասյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ շատ են կարեւորում այն, որ նորանշանակ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել եւ բարձրացված հարցերին լիարժեք լուծում տալ:
«Արդարացիորեն խնդիրը երկու փուլի է բաժանվում: Առաջինը այս կարճաժամկետ հատվածն է, որի ընթացքում պետք է վերականգնվի հասարակության վստահությունը: Դա նշանակում է, որ համակարգը այնպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի , որ թույլ տա քաղաքացիները իրենց կամարտահայտությամբ մասնակցեն: Չի լինելու, ոչ մի պարտադրանք եւ տույժ-տուգանք: Երկորդ փուլում` նոր մոդելի մշակման փուլում, որը ենթադրում է հասարակության տարբեր շերտերի ներգրավումը, դա ավելի երկար ժամանակ է պահանջում եւ այլ քննարկման հարց է»,- ներկայացրեց նաեւ ավելացրեց, որ այս պահին շատ կարեւոր է այն, որ պարտադիր բաղադրիչի պարտադրանքի կասեցման ուղղությամբ կառավարությունը կոնկրետ քայլեր է պատրաստ իրականացնելու: Միաժամանակ ավելացրեց, որ հանդիպումը դրական մթնոլորտում է ավարտվել:
Նմանատիպ նյութեր
2432 դիտում
15:36 04-08-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կատարել է խոստումը եւ լուծել անտուն մնացած բնակիչների խնդիրները
2560 դիտում
13:13 13-11-2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունում գործող «Թեժ գծով» բարձրացված բոլոր խնդիրները համապատասխան լուծում են ստացել
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»