211652_close_icon
views-count7903 դիտում article-date 09:17 11-01-2017

ՀՀԿ կանայք դեմ են, որ նորաթուխ ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա Սերժ Սարգսյանի հունվարի 13-ին արձակուրդից վերադառնալուց հետո, ըստ էության կուրվագծվի ՀՀԿ ցուցակի նախնական պատկերը։ Ի դեպ, հենց այս նիստից հետո ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը։ ՀՀԿ կանայք դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն։ Ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի հենց Արփինե Հովհաննիսյանը։ Բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը։ Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր