211652_close_icon
views-count8204 դիտում article-date 16:36 11-06-2018

ՏԻՄ ընտրությունների արդյունքները․ 2 ԲՀԿ-ական, 1 ՀՀԿ-ական համայնքապետ, ՔՊ-ի թեկնածուն չի ընտրվել. yerkir.am

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում: Համայնքներից 8-ում կազմակերպվել են միայն համայնքի ղեկավարի, 6-ում` միայն ավագանու անդամի, 4 համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Հայտնում է [url=http://www.yerkir.am/news/view/151750.html]erkir.am[/url]-ը։ Թեկնածուների մեծ մասը եղել են անկուսակցական և ինքնաառաջադրվել են: Կոտայքի Գետամեջ համայնքում ընտրվել է գործող համայնքապետ Ավետիս Մուրադյանը: Լոռու Անտառաշեն համայնքում ընտրվել է միակ թեկնածու` գործող համայնքապետ, անկուսակցական Ռաֆիկ Խարատյանը, Լոռու Տորֆավան համայնքում ևս ընտրվել է միակ թեկնածու` գործող համայնքապետ, անկուսակցական Ահարոն Խաչատրյանը: Արագածոտն մարզի Դպրեվանք համայնքում վերընտրվել է գործող անկուսակցական համայնքապետ Արամայիս Կասաբովը: Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքում ընտրվել է գործող համայնքապետ` ՀՀԿ-ական Զաքարյան Հովիկը: Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում առաջադրված երկու անկուսակցական թեկնածուներից ընտրվել է Գևորգ Հովհաննիսյանը: Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարել են ՀՀԿ-ական Թաթուլ Գրիգորյանը և ԲՀԿ-ական Վարդգես Ներսիսյանը. ՀՀԿ-ական թեկնածուն ստացել է ընտրողների 111 քվեն, իսկ ԲՀԿ-ական թեկնածուն` 158: Արարատի մարզի Այգեզարդ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարել են 3 անկուսակցական թեկնածուներ, մեկ թեկնածու էլ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունից: Համայնքապետ է ընտրվել անկուսակցական Ալբերտ Ավետիսյանը։ Արարատի Գոռավան համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարել են 5 անկուսակցական թեկնածուներ: Համայնքապետ է ընտրվել Արսեն Բազիկյանը: Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքում պայքարել են գործող համայնքապետ` ինքնաառաջադրված Նորայր Հարությունյանը և ԲՀԿ-ական Էմին Սարգսյանը: Այստեղ ընտրվել է գործող համայնքապետը: Լոռու մարզի Գեղասար համայնքում համայնքապետի պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուներից ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է ԲՀԿ-ական թեկնածու Վարազդատ Գրիգորյանը: Արմավիրի մարզի Մարգարա համայնքում պարտվել է գործող համայնքապետ Խաչատուր Ասատրյանը: Ընտրվել է անկուսակցական Էդգար Ենոքյանը:

Նմանատիպ նյութեր