211652_close_icon
views-count6549 դիտում article-date 13:00 11-01-2017

«Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարումը հայապահպանության, հոգեւոր, բարոյական եւ ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է. «Բացառիկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի եւ մասնավորապես իրանահայության կյանքում: Այսօր մարտահրավերներով լի աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդումը:

Նմանատիպ նյութեր