9035 դիտում
20:26 22-12-2019
Արայիկ Հարությունյան. Հավատարիմ մնանք մեր ընտանեկան ավանդույթներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում գտնվող մեր պապական տունը շուրջ 150 տարվա պատմություն ունի: Այսինքն հաստատ կարող եմ պնդել, որ այն ավելի հին է, քան Ադրբեջան կոչվող պետությունը :) : Տատս պատմում էր, որ ունևոր ընտանիք էին ու անցնող-դարձողներն էլ հաճախ էին հյուրընկալվում: Ամենահայտնի հյուրն, ասում են, Դրոն է եղել, ով 1920թ.-ին Արցախում գտնվելու օրերին գիշերել է նաև մեր տանը:
Ծնվել և մեծացել եմ Ստեփանակերտում, բայց գյուղի հետ կապը երբեք չենք կտրել: Օջախը շեն պահելը մեր ընտանիքի համար կարևոր պարտականություն է մինչև այսօր: Եվ ինչպես Արցախի բոլոր գյուղերում, Խաչմաչում ևս բոլորը հարազատ են իրար: Ես հենց մարդկային այդ ջերմությունն եմ սիրում:
Հերթական հանգստյան օրն էլ որոշեցի անցկացնել գյուղում և ձմեռային այս արևոտ եղանակի ջերմությունը վայելել պապական տան պատշգամբում: Նախաճաշի սեղանի շուրջ դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանի և համայնքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանի հետ զրուցում ենք գյուղի հոգսերի և ունեցած արդյունքների մասին...
Հավատարիմ մնանք մեր ընտանեկան ավանդույթներին, պահենք ու փայփայենք մեր արժեքները...»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3153 դիտում
15:59 25-09-2018
Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը այցելել է Էջմիածնում հիմնված «Ագրոմենեջմենտ» ՍՊԸ
6549 դիտում
13:00 11-01-2017
«Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին». Էդուարդ Շարմազանով
1275 դիտում
09:57 26-05-2015
Կարևորը «Եվրատեսիլը» չէ, կարևորը, որ ինքներս մեզ հավատարիմ մնանք. ՀԱ
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը