211652_close_icon
views-count2527 դիտում article-date 11:53 12-01-2017

Էրեբունիում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր առավոտյան ՙՍարի Թաղի՚ ՕԿՋ սանիտարական գոտում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 11.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան թաղամասի, Վարդաշեն 9-րդ փողոցի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և 28 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկի 70-ից-90 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր