10117 դիտում
14:28 12-01-2017
Սպառած բնական գազի չափաքանակը ընտանիքի անապահովության բնութագրիչ է
Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց, որ տարվա ընթացքում Հայաստանում ապրող ընտանիքի սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ: Ուստի որոշմամբ առաջարկվեց այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում:
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվեց 2017թ.-ի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր:
Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Կարապետյանը նշեց, որ սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ գին սահմանելու վերաբերյալ քննարկումների ժամանակ նախարարության ներկայացրած ցուցակում եղել են սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնք միջինից ավելի շատ գազ են սպառում: «Կարծում եմ՝ հայտանիշերը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտան ցուցակում ընդգրկել ճիշտ համապատասխան շերտը»,- նշել է վարչապետը:
Գործադիրը նաև հավանություն տվեց Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրին, որն ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն:
Նմանատիպ նյութեր
991 դիտում
15:09 04-03-2014
Անապահով ընտանիքներին սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցում կտրվի
727 դիտում
18:33 13-09-2024
Հանրային քննարկում ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ
1647 դիտում
19:33 03-11-2021
Շիրակի մարզի բնակչության 25 %-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը. SHANTNEWS
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»