211652_close_icon
views-count1650 դիտում article-date 19:33 03-11-2021

Շիրակի մարզի բնակչության 25 %-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը. SHANTNEWS

Շիրակի մարզի բնակչության 25 %-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը, երկրորդ չափաբաժինն ընդունածների թիվն ավելի պակաս է։ Սա կորոնավիրուսի դեմ պատվաստումների Շիրակի մարզի վիճակագրությունն է, որն աճել է հոկտեմբերի 14-ից հետո, երբ սկսվեց կիրառվել պատվաստումների կամ թեստավորման պայմանը։


«Գյումրի» բժշկական կենտրոնի նախամուտքում քովիդի դեմ պատվաստման նոր կենտրոն է գործում, ամեն օր հերթապահում է բժիշկների խումբ։ Նույն բրիգադն է, որն ամիսներ շարունակ աշխատում էր Գյումրիի  կենտրոնական հրապարակի պատվաստումների շարժական կետում։ Եղանակներն այլևս թույլ չեն տալիս պատվաստող բժիշկներին բացօթյա աշխատել:


Պատվաստումների շարժական կետը նոր հասցեում դեռ շատ այցելուներ չունի։ Պատվաստվել ցանկացողերի թվի դինամիկան ոչ մի կանոնի չի ենթարկվում։ Մեկ օրվա տարբերությամբ այդ թիվը կարող է աճել կամ նվազել տասնապատիկ։

«Մշտապես չունենք բոլոր պատվաստանյութերը։ Այն օրերին, երբ պոլիկլինիկաներում բոլոր տեսակի պատվաստանյութերը լինում են, նաև մարդկանց հոսքն է մեծ լինում։ Եթե մշտական այդ վիճակը պահպանվի, որ բոլոր պատվաստումներից առկա լինի, պատվաստվողները ավելի շատ կլինեն»,- SHANTNEWS-ին ասել է բժիշկ-թերապևտ Կարապետ Ալեքսանյանը։


Պատվաստանյութերի տարբեր տեսակների պակասը պարբերաբար պոլիկլինիկաներում զգացվում է։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի  «Շիրակ»  մասնաճյուղի իմունիզացիայի պատասխանատուն բացատրում է՝ սա պայմանավորված է պատվաստանյութերի այս կամ այն տեսակի նկատմամբ մեծ պահանջարկով։ Իսկ որ պատվաստվողների թիվը մեծացել է, սա փաստում են թվային տվյալները։

« 18-ից բարձր ազգաբնակչության մոտ 25 %-ն առաջին չափաբաժինն է ստացել, երկրորդ չափաբաժինը ստացածները կազմում են 14%։ Շատ կարևոր է, որ առաջին չափաքանակն ընդունածների բարձր տոկոսի հասնենք, որովհետև հենց առաջին դոզայից բավական բարձր արդյունք  է գրանցվում իմունիտետի առումով։ Իմունիտետի ձևավորումը կապված է ոչ միայն պատվաստանյութի հետ, այլև մարդու իմունային համակարգի։ Նայած ինչ վիճակում է գտնվում իմունային համակարգը ,և իհարկե, կգտնվեն մարդիկ , որոնք կհիվանդանան միջին և թեթև ձևերով»,-SHANTNEWS-ին ասել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունիզացիայի պատասխանատու Սոնա Ոսկանյանը։

Միայն 400 մարդ պատվաստվել է Գյումրիում հայտարարված պատվաստման օրվա ընթացքում։ Հանրապետությունում հասանելի է 5 տեսակի պատվաստանյութ։ Դրանից յուրաքանչյուրը, ըստ մասնագետի, նվազեցնում է հիվանդության բարդությունների և մահվան ելքերի հավանականությունը։

Մասնագետն է նշում՝ ինչքան շատ լինեն պատվաստվածներն, այնքան ծանր դեպքերը քիչ կլինեն, հետևաբար, նաև առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունից հնարավոր կլինի խուսափել։ Այժմ բուժհաստատություններն արդեն իսկ աշխատում են մահճակալների գրեթե 100%-ոց ծանրաբեռնվածությամբ։

Ծանր ու միջին ծանրության հոսպիտալացվածների թվում նաև երեխաներ են։ ՀՎԿԱԿ մասնագետն է նշում արդեն իսկ սկսել են 12-ից բարձր տարիքի երեխաների պատվաստումները։ Երեխաների համար կիրառելի է Հայաստանում հասանելի պատվաստանյութից միայն մեկը։ Շիրակի մարզում ծնողների համաձայնությամբ պատվաստված երեխաներ, ըստ մասնագետի, արդեն կան։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Նմանատիպ նյութեր