211652_close_icon
views-count5215 դիտում article-date 19:00 12-01-2017

Հունվարի 13-ը Տիրոջ անվանակոչության օրն է. Տեր Բաբկեն

Մեզ համար կարևոր է հունվարի 13-ը` որպես Տիրոջ անվանակոչության օր: Տոմարային առումով մենք Գրիգորյան տոմարով ենք առաջնորդվում և հունվարի 1-ի սկիզբը նշում ենք որպես Ամանոր: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: «Տոմարային տարբերությունը մեզ համար տոն չէ, մենք ամսի 13-ն ընդունում ենք որպես անվանակոչության օր, այսինքն` փառաբանվում է Տիրոջ Հիսուս անունը, հենց այդ օրը մանուկ Հիսուսին տարան տաճար և անուն դրեցին, և այդ տոնը անշարժ տոն է»,- ասաց նա: Տեր Բաբկենի հորդորն է, որ մարդիկ տոների խորհրդին գիտակից լինեն: «Մարդիկ ավելի շատ պիտի խորհրդին հետևեն: Ի՞նչ է նշանակում Նոր տարի, դա մարդն է, որ պետք է միշտ նորովի լինի, վերածնվի: Տերն ասում է` ձեզ մեջ այնպիսի մեծ գանձ կա, որ տիեզերքում չկա, պետք է գտնենք դա մեր մեջ, պետք է լինել երջանիկ, և Աստծով է այդ երջանկությունը»,- ասաց նա: Քահանան կոչ արեց քրիստոնյաններին հունվարի 13-ին լինել եկեղեցում, մասնակցել պատարագին` շուրթերի վրա Փրկչի անունն ունենալով:

Նմանատիպ նյութեր