4101 դիտում
16:43 17-11-2017
ՀՀԿ-ն միացավ փողոցների անվանակոչության վերաբերյալ «Ելք»-ի նախագծին. Երևանում Մոնթեի, Ազգալդյանի, Փարաջանովի անուններով փողոցներ կլինեն
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստին ներկա են եղել նաև «Ելք» խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբեր ամսին ներկայացրել էր մի շարք փողոցների անվանակոչության նախագծերը, որոնց թվում էր նաև Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագիծը: Նախագծին միացավ նաև «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը և համատեղ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև Ձորափի փողոցի մի հատվածը Հնդկաստանի անունով անվանակոչելուն, Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանին հարող փողոցը՝ մեծանուն ռեժիսորի անունով կոչելուն: Երկու նախագիծն էլ ընդունվել են միաձայն:
Քաղաքապետարանը նաև նախագիծ էր ներկայացրել Վերին Անտառային փողոցի մի հատվածն Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվակոչելու մասին: Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբերին ներկայացրած նախագծով առաջարկում էր Լենինգրադյան փողոցն անվանակոչել Ազգալդյանի անունով:
Սակայն «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները դեմ էին քվեարկել դրան և նախաձեռնությունը ստացել էր հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Այս անգամ ծավալված քննարկման արդյունքում նոր նախագիծը ստացավ դրական եզրակացություն: «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում մեծանուն հերոսի անունով նման ոչ նշանակլի փողոցն անվանակոչելը:
Տեղեկացնենք նաև, որ նոյեմբերի 29-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում են ընդգրկվելու նաև «Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով անվանաչելու մասին», «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին», «Անաստաս Միկոյանի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու մասին», «Կասյանի փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու մասին», «Ֆրունզեի փողոցը Ապրիլյան հերոսների անունով անվանակոչելու մասին» «Ելք» խմբակցության նախագծերը:
[b]«Ելք» խմբակցություն
17.11.2017թ.
[/b]
Նմանատիպ նյութեր
14498 դիտում
17:50 22-08-2017
Ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված են ի վնաս հայ ժողովրդի գործած մարդկանց անուններով. Դավիթ Խաժակյան
5212 դիտում
19:00 12-01-2017
Հունվարի 13-ը Տիրոջ անվանակոչության օրն է. Տեր Բաբկեն
Այս բաժնից
574 դիտում
20:35 19-11-2024
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
469 դիտում
20:20 19-11-2024
Հայաստան-Կուբա մշակութային փոխըմբռնման հուշագրի նախագծերը փոխհամաձայնեցման փուլում են
703 դիտում
20:08 19-11-2024
Կհեշտացվի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա