34112 դիտում
12:42 13-01-2017
Կոտայքի մարզում բախվել են հարսանքավորների BMW X5-ը, Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW X5 մակնիշի 17 TO 117 համարանիշի, Opel մակնիշի 35FC 007 համարանիշի և Mercedes մակնիշի 34 OV 865 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մասնակիցները մեկնում էին Մարտունի քաղաք՝ հարսանիքի: Վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է այն, որ մեքենաներից մեկի առջև թափառող շներ են հայտնվել և, որպեսզի վարորդը շներին չհարվածի՝ կտրուկ արգելակել է ավտոմեքենան, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը:
Հիվանդանոցից ֆտոլրագրողին հայտնել են, որ վիրավորի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+