8402 դիտում
19:08 13-01-2017
Պավել Մանուկյանի հաշմանդամության կենսաթոշակի տրամադրումը չի դադարեցվել. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ ՊՆ-ն հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ Պավել Մանուկյանին հաշմանդամության թոշակը դադարեցվել է։ Այդ կապակցությամբ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Ի պատասխան galatv.am կայքում վերջերս հրապարակված <<Պավել Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումն Արցախը դադարեցրել է… սլաքներն ուղղում են դեպի Հայաստան>> հոդվածի, որտեղ պնդվում է, որ Պավել Մանուկյանի զինվորական հաշմանդամության համար տրվող կենսաթոշակը դադարեցվել է, իրազեկում ենք, որ սույն տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
ԼՂՀ գործող օրենքի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կենսաթոշակառուի թոշակի գումարը կարող է վճարվել լիազորագրով, որն էլ իրականացվել է մինչև 2016թ. հուլիսը ներառյալ: Քանի որ լիազորագրի ժամկետը լրացել է, հետևապես հետագա վճարումները չեն իրականացվել, սակայն ամենամսյա կենսաթոշակի գումարը շարունակվել է հաշվարկվել մինչև 2017թ. հունվարը ներառյալ: Ներկա պահին Պ. Մանուկյանի չստացած կենսաթոշակի գումարը կազմում է 756.144 ( յոթ հարյուր հիսուն վեց հազար հարյուր քառասունչորս) դրամ և գտնվում է <<Արցախփոստի>> համապատասխան տարածքային բաժանմունքում:
Պ. Մանուկյանի կողմից առայսօր չստացված, ինչպես նաև հետագա կենսաթոշակի գումարը կարող է վճարվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարի վավերացրած լիազորագրով:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Պ. Մանուկյանի փաստաբանը այս հարցով խոսել է ԼՂՀ Զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժնի պետի հետ, որի ընթացքում նրան հայտնվել է, որ կենսաթոշակի վճարումը չի դադարեցվել, ուղղակի անհրաժեշտ է լիազորագիր՝ վավերացված քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից: Ուստի բողոքելու փոխարեն պարզապես անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկից ներկայացնել լիազորագիր և ստանալ առայսօր չստացված հաշմանդամության կենսաթոշակը»:
Նմանատիպ նյութեր
4523 դիտում
17:15 03-08-2017
Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա կիրառված արգելանքը հանվել է
1265 դիտում
12:11 13-10-2021
Քաղաքացին ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ հետ է ստացել հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձված գումարը
20777 դիտում
20:00 27-07-2016
Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը կալանավորվել է
Այս բաժնից
808 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
838 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»