211652_close_icon
views-count20783 դիտում article-date 20:00 27-07-2016

Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը կալանավորվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ քիչ առաջ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ այս պահին Արամ Մանուկյանն ու Պավլիկ Մանուկյանը գտնվում են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ի․ Պետրոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն արդեն միջնորդություն է ներկայացրել Պ․ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, սակայն, դեռ հայտնի չէ, թե երբ է կայանալու դատական նիստը։ Նշենք, որ Պ․ Մանուկյանը ցանկություն է հայտնել մասնակցել այդ նիստին։ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պ․ Մանուկյանին ու իր որդուն՝ Ա․ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Facebook-ի իր էջում գրել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, որի հետեւանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պ․ Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Իր հերթին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը հայտարարել է, որ երեկ ուշ երեկոյան Պ․ Մանուկյանը փորձել է բանակցել ոստիկանների հետ, որ իրենց տրամադրեն բժիշկ կամ վիրավորին տանեն բուժելու: Այդ պահին ծանր գնդացրային զինատեսակից կրակ է բացվել Պ․ Մանուկյանի վրա: Որդին տեսնելով դա վազել է օգնության եւ նրա վրա եւս կրակ է բացվել: Հետո «Սասնա ծռերի» անդամներից մեկն էլ է վազել օգնության, նրան էլ են վիրավորել: Ծանր վիրավորված Պավլիկին եւ նրա որդուն փորձել են պատգարակներով օգնություն ցուցաբերել, ու նրանց այդտեղ «զախվատ» են արել»,- նշել էր Կյուրեղյանը:

Նմանատիպ նյութեր