211652_close_icon
views-count3771 դիտում article-date 19:47 13-01-2017

Brexit-ի հարցերով հանձնաժողովի նիստը ղեկավարելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 18-ին կգլխավորի կայանալիք Brexit-ի հարցերով հանձնաժողովի նիստը, որի ժամանակ եվրոպացի նախարարները կքննարկեն Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն առնչվող կազմակերպչական հարցեր, հաղորդում է Reuters-ը։ «Հանձնաժողովը կզբաղվի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների նախապատրաստական աշխատանքներով»,-կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆֆեն Զայբերտը։ Նրա խոսքով՝ բացի Մերկելից, նիստին ներկա կլինեն Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը, ԱԳ նախարար Ֆրան Վալտեր Շտայնմայերը և Մերկելի շտաբի ղեկավար Պիտեր Ալտմայերը։ Հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց հրաժարվել է Զայբերտը։

Նմանատիպ նյութեր