211652_close_icon

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Վաշինգտոն

views-count3235 դիտում article-date 12:33 04-03-2017
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի կեսերին: Այս մասին հայտնել է Интерфакс-ը՝ հղում կատարելով Sueddeutsche Zeitung-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ Մերկելի ու Թրամփի հանդիպումը ծրագրված է մարտի 14-ին Վաշինգտոնում: Տեղեկությունը հաստատել են նաև Սպիտակ տանը: Հանդիպումը կդառնա առաջինը երկու երկրների ղեկավարների համար՝ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո:

Նմանատիպ նյութեր