211652_close_icon
views-count10620 դիտում article-date 09:29 14-01-2017

Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀԱՆ-17 տիպի նռնականետ է կիրառել. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Նմանատիպ նյութեր