4318 դիտում
10:27 14-01-2017
«Հայի գենի» մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, ժամանակակից լեզվով ասած՝ «թրոլինգ». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Հայի գենի» մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, ժամանակակից լեզվով ասած՝ «թրոլինգ»։ Ռուսաստանում և այլ երկրներում ապրում են հազարավոր «զտարյուն» հայեր, որոնց ծնողները, տատերը, պապերը, կանայք և երեխաները հայ են, և որոնք, սակայն, կորցնում են կապը հայոց լեզվի և մշակույթի հետ, իրենց երեխաներին ու թոռներին դրդում են այդ ամենը մոռանալ։ Եվ այդ երեխաներն ու թոռները նույնպես, շատ հավանական է, կամուսնանան հայերի հետ և «հայի գենն» ամբողջությամբ կպահպանեն, բայց շատ կարևոր բան կկորցնեն ու կդառնան «հայկական արմատներով» ռուս կամ ամերիկացի։
Նրանք, ովքեր փոխում են իրենց ազգը, կրոնը, սոցիալական կարգավիճակը, հաճախ ավելի ագրեսիվ են լինում իրենց «նախկին կարգավիճակի» մարդկանց հանդեպ, քան օտարները։ Թերևս գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փորձում են ապացուցել, որ իրենց ընտրությունը ճիշտ էր, և նոր կարգավիճակը շատ ավելի գերադասելի է։ Այդպես է, ի դեպ, նաև արտերկրում ապրող նախկին հայաստանցիների դեպքում, որոնք պատրաստ են, օրինակ, հավատալ, որ Հայաստանի փողոցներում մարդիկ ուշաթափ են լինում սովից՝ դա նրանց արտասահմանյան կյանքին իմաստ է տալիս։ Այդպես բաժանված կանանցից ոմանք ատում են իրենց նախկին ամուսիններին։
Այդպիսիների համար կա հունական ծագում ունեցող «նեոֆիտ» բառը, որը կարելի է թարգմանել որպես «նոր մկրտված», «նոր հավատ ստացած», գուցե «շուռ տվա՞ծ»։ «Գենի» մասին դատարկ խոսակցությունների փոխարեն գուցե խոսենք «շուռ տվածների» մասին»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9289 դիտում
10:41 01-12-2017
Այդ երկրում պատրանքներ են առաջանում «ուրույն ուղու» կամ «ռուսու գենի» վերաբերյալ. «Առավոտ»
6776 դիտում
16:37 20-01-2018
Մեր գերխնդիրը, զինվորական լեզվով ասած, մարտական իրադրությանը տիրապետելն է. դիրքապահ Սարմեն
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»