4100 դիտում
10:50 14-01-2017
ՀՀ պետական պարտքը դեկտեմբերին կտրուկ աճել է 342.5 մլն դոլարով, կազմելով 5 միլիարդ 935 միլիոն դոլար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2016 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 935 միլիոն դոլար։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության երեկ հրապարակված պաշտոնական տեղեկանքում։ Պարտքը կտրուկ աճել է հատկապես դեկտեմբերին։
Ըստ հրապարակված տեղեկանքի ամբողջ տարվա ընթացքում պետական պարտքը աճել է մոտ 829 միլիոն դոլարով, որից 342.5 մլն դոլարը հենց դեկտեմբերի «չափաբաժինն է»։ Արտաքին պարտքը անցած ողջ տարվա ընթացքում աճել է 482 միլիոն դոլարով և կազմել 4 միլիարդ 798 միլիոն դոլարից քիչ ավելին։ Նկատենք, որ կառավարության կանխատեսումներով ՀՀ պետական պարտքը այս տարեվերջին պետք է լիներ 6 միլիարդ 41 միլիոն դոլար։ Սա նշանակում է, որ պարտքը 100 միլիոն դոլարով պակաս է նախատեսվածից։ Սակայն դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է արտաքին աղբյուրներից ստացվելիք վարկերի տեխնիկական ուշացումներով, ինչը «կլրացվի» այս տարվա սկզբին։ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական պարտքը հասցնել 6.5 միլիարդ դոլարի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2816 դիտում
09:21 02-07-2016
Հայաստանի պարտքը շարունակում է աճել. պատկերավոր ասած՝ մեկ ամսում այն ավելացել է 55 մլն դոլարով. «Հայկական ժամանակ»
827 դիտում
09:56 04-06-2015
Այս տարվա սկզբի համեմատ ՀՀ արտաքին պարտքը աճել է 183 մլն 566 միլիոն դոլարով. ՀԺ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»