63573 դիտում
14:27 14-01-2017
ՀԿԳ ավագ քննիչները ժամանել են Կենտրոնի դատարան, որտեղ քննարկվելու է ԵՊՀ 19-ամյա ուսանողին սպանած նույն ԲՈՒՀ-ի 21-ամյա ուսանողի կալանավորման հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հունվարի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վլադիմիր Ասատրյանն ու Վարդան Բադալյանը միջնորդություն են ներկայացնելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Չատիկյանի նկատմամբ։
Նշված դատարանի դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդկցական սենյակից վերադառնալով՝ որոշելու է՝ բավարարե՞լ ՀԿԳ ավագ քննիչների միջնորդությունը, թե՞ ոչ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե դատարանը բավարարեց, ապա Կ. Չատիկյանը, ով կասկածվում է Երևանի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին մարմնական վնասվածք պատճառելու մեջ, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/13/1055901/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 13-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ուղեկցությամբ Երևան քաղաքի Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարան էին բերելու Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Կարեն Չատիկյանին:
Ժամը 17։00-ի սահմաններում ընթերականների և Կ. Չատիկյանի փաստաբանի ներկայությամբ սպանության վայրում տեղի էր ունեցել քննչական փորձարարություն: Կ. Չատիկյանը ներկայացնում է՝ որտեղից և ինչպես է եկել նշված բակ և զրուցարանում հանդիպել իր կողմից սպանված, Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին և իր կողմից դանակահարված, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրան դեպքի վայր էին բերել ձեռնաշղթայված՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից:
[b]19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը
[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0018770001484390163193929.jpg[/img]
[b]Ստահակի կողմից սպանված, 19-ամյա Վահե Մուրադյանը
[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0758170001484390199817436.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+