211652_close_icon
views-count285023 դիտում article-date 21:29 11-01-2017

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում ԵՊՀ-ի 19-ամյա ուսանողին սպանողին. կասկածյալը նույն ԲՈւՀ-ից է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 21-ամյա Կարեն Չատիկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բնակվում է Կոտայքի մարզի Ակունք գյուղում և սովորում է Երևանի պետական համալսարանում: Նա կասկածվում է այսօր՝ հունվարի 11-ին, Վարդանանց 28 շենքի բակում Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու և Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Կ. Չատիկյանը ՀԿԳ ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ ձերբակալվել է: [b] 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0329406001484156360737867.jpg[/img] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/11/1055735/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։ Նշված վայր էր ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մահացածը երիտասարդ տղա էր, ով գետնին էր և սպասում էին դատաբժշկի ժամանմանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին երիտասարդ տղայի մահվան հանգամանքները և նրա ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երիտասարդ տղան մահացել է դանակի հարվածից կամ հարվածներից, սակայն դա պարզ կլինի դատաբժշկի զննումից հետո։ Ըստ տեղեկությունների՝ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժ ամանել նաև Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը 19-ամյա Վահե Մուրադյանն էր։ Վիրավորի ինքնությունը ճշտվում էր։ Դատաբժիշկը, զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ երիտասարդը մահացել է սրտին ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և ՀԿԳ ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից կատարվում էր դեպքի վայրի զննություն։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ [b]Ստահակի կողմից սպանված, 19-ամյա Վահե Մուրադյանն է [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0438972001484157465858817.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր