211652_close_icon
views-count7061 դիտում article-date 19:20 16-01-2017

ՀՀ Նախագահի հրամանագրով զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ շարքային զինծառայող Գարիկ Արտաշեսի Վարդանյանը հետմահու Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել. Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայրենիքի [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/16/1056109/]սահմանները պաշտպանելիս[/url] ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: [b]ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր