211652_close_icon
views-count109179 դիտում article-date 02:11 18-01-2017

Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին

Այսօր` հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները` բաժանմունքի տեղակալ Գարիկ Հովանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մելքումյանը, ով` ըստ նախնական տեղեկությունների, 12-րդ հարկից ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Դ. Մելքումյանը աշխատում էր «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի տնօրեն, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա և սպասում էին երրորդ երեխային: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր