2828 դիտում
12:36 18-01-2017
Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստան-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականցմանը նվիրված միջոցառում
Հունվարի 16-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ ԵԽ քարտուղարության հետ համատեղ Ստրասբուրգում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը։ Հայկական կողմից միջոցառմանը մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով հանդես եկավ բացման խոսքով։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին, ով ամփոփեց նիստի արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին ԵԽ անդամ պետությունների դեսպաններ, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության ներկայացուցիչը, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ, դիվանագետներ։
Նիստին ներկայացվեցին Հայաստան-ԵԽ ԳԾ շրջանակներում իրականացված մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդական կառավարման ամրապնդմանը, ընտրական բարեփոխումներին, արդարադատության ապահովմանը, քրեակատարողական հիմնարկների բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականցման ընթացքը և ձեռքբերումները։ Անդրադարձ կատարվեց նաև հետագա անելիքներին, ուրվագծվեցին ֆինանսավորման կարիք ունեցող առաջանային ծրագրերը։ Գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը, ինչը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանում իրականացվող լայն ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում։
Նույն օրը նախարար Արփինե Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլ Մույժնիեքսի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
15:46 14-09-2016
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ իշխանության և ընդդիմության միջև համաձայնության իրականցմանը. Յոհաննես Հան
921 դիտում
18:06 03-03-2014
Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»