81902 դիտում
19:14 18-01-2017
ԲԱՐԻ ԼՈՒՐ. Երևանում եռյակ է ծնվել՝ 2 տղա, 1 աղջիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 17-ին, Երևանի Մարգարյանի անվան մոր և մանկան ծննդատանը եռյակ է ծնվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը՝ 29-ամյա Վիոլետա Գազարյանը լույս աշխարհ է բերել 2 տղա, 1 աղջիկ:
Բժիշկների շնորհիվ ծնունդը բարեհաջող է անցել, իսկ հայրը՝ 39-ամյա Սարգիս Հունանյանը, ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էր հայտնում բժիշկներին:
Ամուսինները բնակվում են Աբովյան քաղաքի Սարալանջի 28 շենքում և ունեն ևս մեկ՝ 9-ամյա տղա երեխա:
«Ուրախ ենք, որ մեր ընտանիքը համալրվեց ևս 3 հոգով և մեր 9-ամյա տղա Մարտիկը ունի արդեն եղբայրներ և քույր: Ճիշտն ասած, դեռևս չենք որոշել՝ ինչ անուններ ենք դնելու, սակայն վստահ եղեք, որ այն լինելու է հայեցի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքի հայրն ու մայրը գործազուրկ են և ճիշտ կլինի, որպեսզի Կոտայքի մարզպետարանն ու Աբովյանի քաղաքապետարանը խրախուսեն այս ընտանիքին, քանի որ Հայոց բանակ այս ընտանիքից գնալու է 3 զինվոր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
57646 դիտում
11:03 07-10-2019
ԲԱՐԻ ԼՈՒՐ. յոթ տարի երեխաներ չունեցող ամուսինները, ովքեր բնակվում են վարձով, ունեցան եռյակ՝ 2 աղջիկ, 1 տղա
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին